գլխավոր Իրադարձային Ֆրանսիայի ոստիկանությունը սկսել են միգրանտների ճամբարի տարհանման աշխատանքները Փարիզի մերձակայքում

Ֆրանսիայի ոստիկանությունը սկսել են միգրանտների ճամբարի տարհանման աշխատանքները Փարիզի մերձակայքում

Ֆրանսիացի իրավապահները նոյեմբերի 17-ի առավոտյան սկսել են միգրանտների ճամբարի տարհանման աշխատանքները Փարիզի Սեն-Դենի արվարձանում: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենն իր թվիթերյան էջում:

«Իմ հանձնարարությամբ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան այսօր առավոտյան ձեռնամուխ Է լինում անօրինական ճամբարի տարհանմանը, որը բաղկացած Է 2 հազար մարդուց, որոնք ահավոր սանիտարական պայմաններում են ապրում Սեն-Դենում: Շնորհակալություն Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանում ոստիկանության եւ ծառայության աշխատակիցների մոբիլիզացված ուժերին, որոնք նրանց ապահովում են ապաստարանով»,-գրել Է Դարմանենը Twitter-ում:

Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ , միգրանտներին առաջարկում են տեղեր զբաղեցնել ավտոբուսներում, որոնք նրանց կտեղափոխեն տեղավորման 26 կենտրոններ: Հաղորդվում Է, որ ճամբարում տղամարդիկ են՝ սերված Աֆղանստանից, ինչպես նաև Սուդանից, Եթովպիայից և Սոմալիից:

Ոստիկանությունը տարվա ընթացքում մի քանի անգամ տարաբնակեցնում Է Փարիզի հյուսիսում գտնվող ճամբարը, սակայն նրանք կրկին հայտնվում են: Որպես կանոն, այնտեղ մարդիկ ապրում են վրաններում և ինքնաշեն հյուղակներում՝ հակասանիտարական պայմաններում, ինչի պատճառով արագորեն միգրանտների «հարեւաններն» են առնում առնետները, իսկ բնակիչներն սկսում են վարակվել տարբեր հիվանդություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: