գլխավոր Գլխավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է երկու արտահերթ նիստ գումարել

Էդմոն Մարուքյանն առաջարկում է երկու արտահերթ նիստ գումարել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի ընթացքում խոսեց Հայաստանի ներկա վիճակի մասին։ Ըստ նրա որևէ պետական ինստիտուտ այժմ չի աշխատում, քաղծառայողներն ահավոր ցածր աշխատավարձ են ստանում, սոցիալական շատ ծանր վիճակի մեջ են։

«Սոցապ նաարարությունում խայտառակ վիճակ է՝ փախստականներ, անտուն մարդիկ: Չգիտեմ՝ նրանցով զբաղվող կա, թե չէ: Երբ որ մեզ ասում են, որ իրենց բեռնատար է պետք իրենց ապրանքը տեղափոխելու համար, ես հասկանում եմ, որ մեր պետական մարմինները չեն աշխատում»,- ասաց Մարուքյանը։

Բոլոր կուտակված խնդիրների լուծումը ընդդիմությունը տեսնում է իշխանափոխության մեջ՝ որպես առաջին քայլ առաջարկելով այսօր ժ. 18:00–ին արտահերթ նիստ գումարել ու վերացնել ռազմական դրությունը:

Դրանից հետո 20:00-ին Մարուքյանն առաջարկեց մեկ այլ արտահերթ նիստ էլ գումարել՝ արդեն վարչապետի հրաժարականի հարցով: