գլխավոր Իրադարձային Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը երեկ՝ նոյեմբերի 16-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել, հանդիպել է նախարարության անձնակազմին:

Մնացականյանի խոսքը ներկայացրել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Սիրելի գործընկերներ,

Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:

Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։

Ձեզանից յուրաքանչյուրը զոինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:

Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:

Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:

Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»,- ասել է նա: