գլխավոր Իրադարձային Աֆղանստանում առնվազն 12 ոստիկան Է զոհվել զինյալների հարձակման հետեւանքով

Աֆղանստանում առնվազն 12 ոստիկան Է զոհվել զինյալների հարձակման հետեւանքով

Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Բադախշանի նահանգում գրոհի հետեւանքով զոհվել Է առնվազն 12 ոստիկան, ներառյալ հրամանատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը: Ինչպես հեռուստաալիքին հայտնել են Աֆղանստանի անվտանգության ուժերի աղբյուրները, եւս առնվազն 10 մարդ Է տուժել այդ հարձակման հետեւանքով, որը տեղի Է ունեցել լույս նոյեմբերի 17-ի գիշերը:

Ենթադրվում Է, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրոհել են իրավապահների պոստի վրա: «Թալիբան»-ից առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որը, ըստ վերջին տվյալների, վերահսկում Է երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ, Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: Քատարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 12-ին Աֆղանստանի կառավարության եւ «Թալիան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: