գլխավոր Իրադարձային Պոմպեոն գտնում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության...

Պոմպեոն գտնում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի Le Figaro-ին տված հարցազրույցը:

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է: Հենց այս շրջանակներում էլ հարկավոր է կարգավորել իրավիճակը»,- ասել է Պոմպեոն: