գլխավոր Իրադարձային Ռուսական կողմը պետք է պարզաբանի Թուրքիայի դերը ԼՂ հարցով համաձայնությունում. ԱՄՆ պետդեպարտամենտի...

Ռուսական կողմը պետք է պարզաբանի Թուրքիայի դերը ԼՂ հարցով համաձայնությունում. ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպասում են մանրամասների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ: «ՌԻԱ Նոսվոստի»-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրասիճան պաշտոնյաներից մեկը, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցություններից հետո:

«Նրանք մանրամասն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ Պոմպեոն և Լը Դրիանը կիսել են ընդհանուր տեսակետ՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացում համանախագահների դերին… ընդունելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք բերեցին կրակի դադարեցմանը, որն իրապես շաբաթվա ընթացքում պահվում է: Բայց մենք նաև ընդունում ենք, որ մնում են շատ հարցեր, որոնք ռուսական կողմը պետք է պարզաբանի, ինչպես, օրինակ, համաձայնության պարամետրերը՝ ներառյալ Թուրքիայի դերը»,-ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: