գլխավոր Իրադարձային Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար

Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։