գլխավոր Իրադարձային Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում գրանցվել է աշխատավարձի ամենաբարձր աճը

Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում գրանցվել է աշխատավարձի ամենաբարձր աճը

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 186 հազ. 967 դրամ (386.1 ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել  4.7%-ով. ընդ որում, պետական հատվածում այդ ցուցանիշները կազմել են 166 հազ. 361 դրամ և 7.4%, իսկ ոչ պետական հատվածում՝ 196 հազ. 815 դրամ և 3.2%։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը՝ 11.2%, գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝   ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կազմելով 179 հազ. 723 դրամ, 11.1%, արձանագրվել է շինարարության ու տեղեկատվության և կապի ոլորտներում. առաջինում միջին աշխատավարձը կազմել է 202 հազ. 89 դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 474 հազ. 998 դրամ։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում աճել է 10.4%-ով և կազմել 175 հազ. 534 դրամ, առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտում  աճել է 9.1%-ով և կազմել 183 հազ. 460 դրամ, իսկ կրթության ոլորտում աճել է 7.1%-ով և կազմել 126 հազ. 871 դրամ։