գլխավոր Իրադարձային Հայաստանից կարգելվի փայտանյութի արտահանումը. նոր նախագիծ․ «Ժողովուրդ»

Հայաստանից կարգելվի փայտանյութի արտահանումը. նոր նախագիծ․ «Ժողովուրդ»

«Հայաստանից կարգելվի փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը երրորդ երկրներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կառավարությանն առաջարկում է ևս 6 ամսով արգելել փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը մեր հանրապետությունից դեպի երրորդ երկրներ:

Փայտանյութի արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություն արգելվել է այս տարվա փետրվարին՝ կառավարության որոշմամբ:

Ապրանքների ցանկը մշակել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետները։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի պահպանել շրջակա միջավայրը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ցանկում ներառված են հետևյալ ապրանքատեսակները՝ վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով, ասեղնատերև՝ սաղարթավոր տեսակներից, անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր, և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ»,- գրում է թերթը: