գլխավոր Գլխավոր Քարվաճառի այրված տների համար Ալիևը փոխհատուցում կպահանջի

Քարվաճառի այրված տների համար Ալիևը փոխհատուցում կպահանջի

Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել, Քարվաճառի շրջանը հանձնելու ընթացքում պատճառված անշարժ գույքին և այլ նյութական արժեքներին հասցված վնասի համար։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը Ջաբրայիլ կատարած այցի ժամանակ։ Ջաբրայիլի տեսանյութն իր Instagram-ի էջում տեղադրել է Մեհրիբան Ալիևան։

Ալևը բողոքել է, որ Ջաբրայիլում միայն ռազմական հատվածն է կառուցված, իսկ մնացած կառույցները՝ տները, դպրոցներն ու ենթակառուցվածքները քանդված են։ Ըստ Ալիևի նա հայկական կողմին պատասխանատվության կենթարկի միջազգային դատարաններում։