գլխավոր Իրադարձային Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպել այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի հետ

Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպել այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման համար, երբ վերջինս այց էր կատարել Թուրքիա: Այս մասին հայտնում է Tert.am-ն՝ հղում տալով ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցչի:

«Ե՛վ պետքարտուղարը, և՛ թուրք պաշտոնատար անձինք, ներառյալ ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն և, կարծում եմ, նաև նախագահ Էրդողանը, կցանկանային, որ այն տեղի ունենար: Արդյունքում չի ստացվել: Ի վերջո, այն տեղի չի ունեցել, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է, և հնարավոր չի եղել հարմարեցնել այն պարամետրերին, որոնք ներդրվել էին պետքարտուղարի այցի հիմքում»,- Ստամբուլում լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Նշվում է, որ ճեպազրույցի տեքստը տարածել է Պետդեպարտամենտը: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն արձանագրել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի տարաձայնությունները, սակայն համառ հարցերին այն մասին, թե ինչից կարող էր Էրդողանը նեղացած լինել, պատասխանել է, թե խնդիրը միայն ժամանակացույցի մեջ է եղել: