գլխավոր Քաղաքականություն ԶԼՄ-ները հաղորդել են COVID-19-ով հիվանդացած ԱՀԿ 65 աշխատակիցների մասին

ԶԼՄ-ները հաղորդել են COVID-19-ով հիվանդացած ԱՀԿ 65 աշխատակիցների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել է COVID-19-ի 65 դեպք՝ Ժնեւում կազմակերպության կենտրոնակայանում աշխատող իր աշխատակիցների շրջանում: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով ներքին էլեկտրոնային նամակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ գործակալության՝ ԱՀԿ-ի Առեւտրային գործառնությունների գլխավոր տնօրենի օգնական Ռաուլ Թոմասն ուրբաթ օրը աշխատակազմին նամակ է ուղարկվել հինգ նոր դեպքերի եւ կազմակերպությունում հիվանդացածների ընդհանուր թվի վերաբերյալ։

«Այս վերջին հինգ դեպքերի հայտնաբերման արդյունքում` համավարակի մեկնարկից ի վեր Ժնեւում բնակվող աշխատողներից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65-ի»,- ասվում է նամակում:

Գործակալության տվյալներով՝ նամակում չի նշվել, թե ով է վարակվել կորոնավիրուսով: Թոմասը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ուժեղացման մասին եւ նշել, որ աշխատողներին խորհուրդ չի տրվում առերես հանդիպումներ անցկացնել, բացի խիստ անհրաժեշտ դեպքերից: