գլխավոր Քաղաքականություն Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել Դմիտրի Պեսկովի դեմ

Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել Դմիտրի Պեսկովի դեմ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի դեմ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի մամլո ծառայությանը:

Դատական հայցի համաձայն՝ «2020 թվականի հոկտեմբերի 1-ին ТАСС գործակալության հրապարակած հոդվածում «Պեսկովը հայտարարել էր, որ Նավալնիի մեղադրանքը Պուտինի հասցեին ոգեշնչված է ԿՀՎ-ից և անընդունելի է»: Պեսկովը տեղեկություն է տարածել Նավալնիի մասին, որը չի համապատասխանում իրականությանը և վարկաբեկում է Նավալնիի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը»:

Դատարանում նշել են, որ Նավալնին խնդրում է իրականությանը չհամապատասխանող ճանաչել հետևյալ հայտարարությունը. «Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ հիվանդի հետ աշխատում են ԿՀՎ-ի մասնագետները, այն ամենը, ինչ նա հնչեցնում է, իրեն ասում են այդ կազմակերպությունից: Եվ լավ կլինի, որ այդ կազմակերպությունը ոչ թե երկխոսություն վարի մեզ հետ նրա միջոցով, այլ իր ռուս գործընկերների հետ»: