գլխավոր Քաղաքականություն Սանդուն հայտարարել է, որ ժողովրդի վստահությունը ձեռք կբերի կոնկրետ գործերով

Սանդուն հայտարարել է, որ ժողովրդի վստահությունը ձեռք կբերի կոնկրետ գործերով

Մոլդովայի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Մայա Սանդուն հայտարարել է, որ ժողովրդի վստահությունը ձեռք կբերի կոնկրետ գործերով:

«Ես պատրաստ եմ կատարել այն ամենը, ինչ խոստացել եմ ընտրարշավի ժամանակ: Ակնկալում եմ մարդկանց աջակցությունը, մեզ հարկավոր է արիություն եւ ներգրավում, մեզ հարկավոր է հայրենասիրական ոգի: Ցանկանում եմ, որպեսզի տարիներ անց Մոլդովան չասոցացվի կոռուպցիայի, աղքատության, ներգաղթի հետ»,-հայտարարել է Սանդուն:

Քաղաքական գործիչը նշել է, որ քաղաքացիների հետ միասին կկառուցի Մոլդովան, որտեղ բոլոր էթնիկ խմբերի քաղաքացիներն իրենց կզգան անվտանգ, որտեղ իրենց իրավունքները, ներառյալ իր լեզուն գործածելու իրավունքը, կլինեն հուսալիորեն պաշտպանված: Նա հույս ունի մյուս քաղաքացիների հետ միասին կառուցել երկիրը, որտեղ «ձեռնհաս մարդիկ հանգուցային պաշտոններ կզբաղեցնեն անկախ էթնիկ ծագումից»:

Մոլդովայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի 1-ին, թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, ուստի նոյեմբերի 15-ին երկրում անցկացվել է երկրորդ փուլը: Այս անգամ հարկ էր, որ Մոլդովայի քաղաքացիներն ընտրեն երկու թեկնածուներից, որոնք են՝ նախագահի երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած Իգոր Դոդոնը եւ նախկին վարչապետ, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն:

Սանդուն Մոլդովայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տանում ձայների 57,75 տոկոսով, Դոդոնը հավաքել է ձայների 42,25 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 100 տոկոսը հաշվելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: