գլխավոր Իրադարձային Այս պահին ինքնազգացողությունս լավ է․ Պարգև սրբազան

Այս պահին ինքնազգացողությունս լավ է․ Պարգև սրբազան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով իր առողջական վիճակի մասին։

 «Սիրելի հայրենակիցներ,
այս պահին ինքնազգացողությունս լավ է:

Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։

Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,- գրել է սրբազանը։

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ նա մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել։