գլխավոր Քաղաքականություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նաև հանդես կգա Հայկ Սարգսյանի վերաբերյալ հրապարակմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նաև հանդես կգա Հայկ Սարգսյանի վերաբերյալ հրապարակմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջիկայում հանդես կգա հրապարակումներով, որոնք կարող են վերաբերել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն՝ անդրադառնալով հարցին, թե ամիսներ առաջ հանձնաժողովը Հայկ Սարգսյանի  վերաբերյալ ուսումնասիրություններ էր սկսել, ի՞նչ նորություն կա դրանից։

«Հաջորդիվ սպասեք նաեւ դրանց վերաբերյալ հրապարակումներին, մենք այլ վարույթներ եւս ունենք, քանի որ այս շրջանում հանրային հետաքրքրությունը շեղվել է առօրյա գործերից, հանձնաժողովն ավելի պասիվ դերում է հայտնվել»,- ասա Հայկուհի Հարությունյանը։

Հարցին, թե  դա կարո՞ղ է հանդիսանալ մանդատից զրկելու պատճառ, հանձնաժողովի նախագահն  արձագանքեց․

«Գույքային դրության հետ կապված այլ հարցեր կան, եթե հաջորդիվ կլինեն նաեւ նման փաստերի վերաբերյալ հասանալիություն գործընթացի նկատմամբ, ապա հանձնաժողովը որեւէ այլ մոտեցում չունի, քան անաչառ կերպով նորից ընթացք տալը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  դեռ ամռանը ուսումնասիրություն էր սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ, իսկ ավելի ուշ էլ պատգամավորը հրավիրվել էր հանձնաժողով։