գլխավոր Սպորտ Մանչինին բաց կթողնի Իտալիայի հավաքականի երրորդ անընդմեջ խաղը

Մանչինին բաց կթողնի Իտալիայի հավաքականի երրորդ անընդմեջ խաղը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բաց կթոնի հավաքականի երրորդ անընդմեջ հանդիպումը: Մասնագետը դեռ չի բուժվել կորոնավիրուսից: Այս մասին գրում է armsport.am-ը։

Նոյեմբերի 18-ին Իտալիան կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

Մանչինիի մոտ կորոնավիրուս էր հաստատվել նոյեմբերի 6-ին: Այդ պատճառով 55-ամյա մասնագետը բաց թողեց Էստոնիայի դեմ ընկերական հանդիպումն ու Լեհաստանի դեմ պաշտոնական խաղը: