գլխավոր Հասարակություն Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կիրականացվի

Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կիրականացվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 07.00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի և Նորատուս  համայնքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: