գլխավոր Քաղաքականություն Ճապոնիան հույս ունի խորացնել իր միությունն ԱՄՆ-ի հետ Բայդենի օրոք

Ճապոնիան հույս ունի խորացնել իր միությունն ԱՄՆ-ի հետ Բայդենի օրոք

Ճապոնիան հույս ունի խորացնել իր միությունն ԱՄՆ-ի հետ ընտրված նախագահ Ջո Բայդենի օրոք: Այս մասին, AP-ի հաղորդմամբ, հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տոսիմիցու Մոտեգին:

Նրա խոսքով՝ Ճապոնիան հույս ունի շարունակել համագործակցությունը ԱՄՆ վարչակազմի հետ «ազատ եւ բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի», անվտանգության ոլորտում տնտեսական համագործակցության եւ փոխգործակցության հասնելու համար:

Մոտեգիի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակամարտությունը կշարունակվի Բայդենի վարչակազմի օրոք, Ճապոնիան՝ որպես առանցքային տնտեսական գործընկեր եւ Չինաստանի հարեւան, հույս ունի նաեւ որոշակի դեր ունենալ՝ Պեկինին խրախուսելով գործել միջազգային կանոններով: