գլխավոր Քաղաքականություն ԱՀԿ-ից հայտնել են, որ միայն պատվաստանյութը քիչ է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի...

ԱՀԿ-ից հայտնել են, որ միայն պատվաստանյութը քիչ է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարը ներկա պահին մշակվող պատվաստանյութերից բացի պահանջում է նաև այլ միջոցառումների իրականացում, մասնավորապես՝ թեստավորում, վարակակիրների և առողջ մարդկանց շփումների բացահայտում և նման շփում ունեցողների նկատմամբ կարանտինի սահմանում:  ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Վերջինս ընդգծել է, որ պատվաստանյութն ինքն իրեն վերջ չի դնելու «Քովիդ-19»-ի համավարակին:  «Մեզ նախկինի պես անհրաժեշտ կլինեն ուսումնասիրություններ, մեկուսացում և հիվանդների բուժում, ինչպես նաև կոնտակտների բացահայտում և նրանց նկատմամբ կարանտինի սահմանում»,- փաստել է Գրեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ «սկզբնական շրջանում պատվաստանյութի մատակարարումները սահմանափակ կլինեն, այդ պատճառով առաջնահերթության կարգով սկզբում պետք է պատվաստվեն բուժաշխատողները, տարեց մարդիկ և վտանգի տակ գտնվող այլ մարդիկ»: