գլխավոր Իրադարձային Նախագահ Հարությունյանը աշխատանքից ազատման հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Հարությունյանը աշխատանքից ազատման հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Անդրանիկի Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին գրում է Artsakhpress-ը։

Նշվում է, որ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Հայկի Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: