գլխավոր Գլխավոր Հրապարակվեց ընդդիմության ճանապարհային քարտեզը եւ 3 քայլերը

Հրապարակվեց ընդդիմության ճանապարհային քարտեզը եւ 3 քայլերը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ցույց տվեց այն քայլերը, որոնք պետք է անի ընդդիմությունը, հրապարակեց ճանապարհային քարտեզը.

«Զինադադարի փաստաթուղթը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ռուս խաղաղապահների տեղակայումը՝ անհրաժեշտությունը: Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի պայմանագիր: Սակայն ամեն ինչ ավարտված չէ: Անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով բանակցությունների միջոցով փորձենք ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնենք նվազագույնի: Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Ադրբեջանի կազմում Արցախի ամրագրումն ու հասնել Արցախի անկախությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է բանակցող»:

Թե ինչպես հասնել դրան՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի ու պաշտոնանկ արվի Փաշինյանը. «Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ինչ է լինելու. ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն: Պետք է նվազագույնի հասցնել մեր կորուստները, առաջին խնդիրը պետք է լինի դա: Երկրորդը՝ քայլեր ձեռնարկի պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այս կառավարությունը ի վիճակի չէ դա անել: Երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպվի ազատ, արդար, հավասար պայմաններով ԱԺ ընտրություններ, որի արդյունքում ժողովուրդը կձեւավորի նոր իշխանություն»,- գրում է aravot.am-ը:

Սաղաթելյանը նաեւ հորդորեց կառավարության անդամներին հրաժարական տալ՝ասելով, որ այդ մարդու հետ աշխատելն այլեւս պատիվ չէ: