գլխավոր Քաղաքականություն Ոստիկանական ուժեր են բերվել Երեւանի կենտրոն

Ոստիկանական ուժեր են բերվել Երեւանի կենտրոն

Իշխանությունները ոստիկանական ուժեր են կենտրոնացրել Երեւանի կենտրոնի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Բաղրամյան պողոտայում Ազատության հրապարակի ուղղղությամբ շարժվել են 8 ավտոբուսներ, որի մեջ եղել; են ոստիկաններ:

Եւս 2-3 ավտոբուս կանգնած են Կոնդի Կառավարական ամառանոցների մոտ:

Բացի այդ, խորհրդարանի՝ Դեմիիրճյան փողոցին հարող մուտքի շրջակայքն էլ  պատված է փշալարերով: Իրականացվում է նաև ուժեղացված ծառայություն:

Փշալարարերով են պատել նաև դեպի Կառավարական առանձնատներ տանող ճանապարհասկզբի դարպասի վերևի հատվածը: