գլխավոր Իրադարձային Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է

Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է

Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Հանձնաժողովն, ըստ Հայկուհի Հարությունյանի, վարույթը սկսել է դեռևս հուլիսին: Հարությունյանի խոսքով, հանձնաժողովը երկու անգամ հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա ստիպված է եղել վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ կոնկրետ անձի պարզաբանումը:

«Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, քանի որ պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»,- ասել է Հ.Հարությունյանը: