գլխավոր Քաղաքականություն Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել


Ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի 14-ին Երևան-Մեղրի ճանապարհի հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ստուգել են մի ավտոմեքենա։

Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։

Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել է Սյունիքի մարզի ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգն ու զինամթերքը վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։