գլխավոր Տեխնո Վեոն Արմենիա ՓԲԸ-ն վերանվանվել է Տելեկոմ Արմենիա

Վեոն Արմենիա ՓԲԸ-ն վերանվանվել է Տելեկոմ Արմենիա

«ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանվել է «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության:

Անվանափոխությունը պետական գրանցում է ստացել 2020 թ. նոյեմբերի 16-ին։

Նշվում է, որ կատարված փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա ընկերության իրավունքների, պարտավորությունների և ծառայությունների մատուցման վրա, որոնք շարունակելու են իրականացվել նույն ծավալով։

Միաժամանակ հայտնում ենք, որ կազմակերպությունը դեռևս կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո: