գլխավոր COVID-19 Միայն կորոնավիրուսի պատվաստանյութը ի վիճակի չէ դադարեցնել համաճարակը․ ԱՀԿ ղեկավար

Միայն կորոնավիրուսի պատվաստանյութը ի վիճակի չէ դադարեցնել համաճարակը․ ԱՀԿ ղեկավար

Միայն կորոնավիրուսի պատվաստանյութը ի վիճակի չէ դադարեցնել համաճարակը, թվիթերում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրայեսուսը:

«COVID-19 համաճարակի սկզբից մենք գիտեինք, որ համաճարակը վերահսկելու համար անհրաժեշտ է պատվաստանյութ: Բայց կարևոր է հասկանալ, որ այն լրացնելու է մնացած գործիքները, այլ ոչ թե փոխարինելու դրանք», – գրել է Գեբրայեսը:

Նա ավելացրեց, որ սկզբում պատվաստանյութերի հասանելիությունը սահմանափակ կլինի, ուստի այն ստանալու առաջնահերթությունը կլինեն բժիշկները, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները: