գլխավոր Իրադարձային «Ձեռք բերված զինադադարը ճգնաժամի վերջնական լուծումը չէ». Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ԼՂ շուրջ...

«Ձեռք բերված զինադադարը ճգնաժամի վերջնական լուծումը չէ». Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ԼՂ շուրջ պայմանավորվածությունների մասին

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը կարծում է, որ այժմ ձեռք բերված զինադադարը Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի վերջնական լուծումը չէ, գրում է en.irna.ir կայքը:

Ղաթիբզադեի խոսքով՝ այս ճգնաժամի լուծման եղանակն արդարադատության և պետությունների իրավունքների վրա ուշադրության սևեռումն է:

Մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում արտաքին տարրեր չի հանդուրժելու:

Խոսելով երկրի հյուսիսարևմտյան հատվածում սահմանապահների սպանության մասին՝ Ղաթիբզաֆեհը հավաստիացրել է, որ Իրանը վճռականորեն արձագանքում է նման գործողություններին: