գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահները դիտակետ են տեղադրել Դադիվանքում․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ռուս խաղաղապահները դիտակետ են տեղադրել Դադիվանքում․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուս խաղաղապահները դիտակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջանում գործող Դադիվանքում:

Այդ մասին հայտնում է RT-ն։

«Տեղի բնակիչների խնդրանքով, ռուս խաղաղապահները դիտակետ տեղադրեցին հին քրիստոնեական հուշարձանի մոտ` Քելբաջարի շրջանում գործող Դադիվանքի վանքը », – ասաց Կոնաշենկովը:

Նա նշեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի միջնորդությամբ մշակվում է ծխական համայնքի ազատ այցելության հարցը: