գլխավոր Իրադարձային ՌԴ ԱԻՆ աշխատանքային խումբը ժամանել է Ստեփանակերտ

ՌԴ ԱԻՆ աշխատանքային խումբը ժամանել է Ստեփանակերտ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբը ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Խմբում ընդգրկված են 30 մասնագետներ՝ վարչության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ, հատուկ փրկարարական գործողությունների “Лидер” կենտրոնի փրկարարներ և այլք: Նրանք իրենց հետ բերել են անհրաժեշտ սարքավորումներ և դաշտային ճամբար:

Տեղում խումբը մեծացնելու հարցը կքննարկվի 150 փրկարարների և աէրոմոբիլ հոսպիտալի հաշվին: