գլխավոր Գլխավոր Հրադադարի ռեժիմը պահպանվում է ԼՂ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է ԼՂ շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Ըստ նրա, ռեժիմի վերահսկողությունը ռուս խաղաղապահներն իրականացնում են ինը դիտորդական կետերում հարավային գոտում և ևս ինը՝ հյուսիսային գոտում:

Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Լաչինի միջանցքում կա յոթ ժամանակավոր անցակետ՝ ապահովելով խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական շարասյունների անցումը: