գլխավոր Գլխավոր Պուտինը և Մակրոնը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի զարգացումը

Պուտինը և Մակրոնը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի զարգացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի զարգացումը, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը, մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը», – ասված է հաղորդագրության մեջ:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կայունացել է», – ասվում է հաղորդագրության մեջ: