գլխավոր COVID-19 Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը ծայրահեղ ծանր է. Hraparak.am

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը ծայրահեղ ծանր է. Hraparak.am

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

«Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցեց հետևյալը․

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։ Մեր հարցին, թե արդյոք միացված է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել»,- հայտնում է Hraparak.am-ը: