գլխավոր Քաղաքականություն CBS․ Օբաման հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Սպիտակ տանը

CBS․ Օբաման հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Սպիտակ տանը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում աշխատել Սպիտակ տանը, եթե ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ով հայտարարել է իր հաղթանակի մասին, ի վերջո դառնա երկրի ղեկավար և առաջարկի իրեն այս տարբերակը:

Այդ մասին հաղորդում է CBS-ը:

Միացյալ Նահանգների նախկին նախագահի խոսքով՝ Բայդենը, որը Օբամայի նախագահության տարիներին իր փոխնախագահն էր, իր խորհրդի կարիքը չունի, բայց նա պատրաստ է օգնել նրան ՝ առանց ամերիկյան վարչակազմում որևէ պաշտոն զբաղեցնելու:

«Ես կօգնեմ նրան ինչպես կարող եմ: Բայց հիմա, գիտեք, ես չեմ պլանավորում աշխատել Սպիտակ տան աշխատակազմի կամ նման այլ բաների հետ», – ասել է նա: