գլխավոր Գլխավոր Ինչքանով ես գիտեմ, ոչ մի բանակցային փաթեթում Շուշիի մասին խոսք չի եղել․...

Ինչքանով ես գիտեմ, ոչ մի բանակցային փաթեթում Շուշիի մասին խոսք չի եղել․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր հարցում նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, բանակցային ոչ մի փաթեթում Շուշիի մասին խոսք չի եղել, թեև վերջին երկու օրերին վարչապետ Փաշինյանն անընդհատ շահարկեց այս թեման, առանց որևէ փաստ ներկայացնելու։

Պատգամավորի հարցին ի պատասխան վարչապետը պատասխանեց, որ բանակցային փաթեթ ասելով նկատի են ունեցել թղթեր, որոնք գոյություն են ունեցել։ Եվ մի քանի հարցադրում առաջ քաշեց, թե, մասնավորապես, որ դեպքում այդ փաթեթը կդառնար իրականություն։ Եվ փաստացի խոստովանեց, որ Շուշիի հանձնումը ոչ թե եղել է պահանջ կամ բանակցային կետ, այլ ընդամենը իր ենթադրությունն է եղել այդպիսին, որը երկու օր շարունակ շահարկում էր Հանրային Հեռուստաընկերության եթերում։

«Այս երկուսուկես տարվա իմ ունեցած շփումներն ու քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂՀ կարգավիճակից ու տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից»,- ասել է վարչապետը։