գլխավոր Իրադարձային Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են. ԱՀ օպերատիվ շտաբ

Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են. ԱՀ օպերատիվ շտաբ

ԱՀ օպերատիվ շտաբը քաղաքացիներին տեղեկացնում է, որ Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են:

Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ արդեն վերականգնված է:

Այս օրերին մասնագետները աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ: Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ: Նախատեսվում է մի քանի օրում լուծել նաև նշված բնակավայրերի հիմնական մասի էլեկտրամատակարարման խնդիրը: