գլխավոր Սպորտ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին կմասնակցեն Կապառոսն ու Արտակ Գրիգորյանը

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին կմասնակցեն Կապառոսն ու Արտակ Գրիգորյանը

Նոյեմբերի 18-ին կայանալիք Ազգերի լիգայի 6-րդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ կայանալիք նախախաղային մամուլի ասուլիսին Խոակին Կապառոսի հետ կներկայանա Արտակ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախախաղային մամուլի ասուլիսը Նիկոսիայում կկայանա նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին,  և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։