գլխավոր Գլխավոր Մենք գործ ունենք դավաճանության հետ․ Արման Բաբաջանյան

Մենք գործ ունենք դավաճանության հետ․ Արման Բաբաջանյան

Նախկին լուսավորական, այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետին ուղղված իր հարցում խոսեց դավաճանությունից։ Նա դավաճանություն որակեց արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի պաշտոնավարման շարունակությունը։ Դավաճանություն համարեց, որ մենք մինչև օրս նորմալ պատրաստ չենք եղել այս պատերազմին։

Ի դեպ, Արման Բաբաջանյանը նախկինում դատապարտվել է ծառայությունից խուսափելու համար, իսկ Վիկիլիքսի հայտնի հրապարակուման մեջ ասվում էր, որ տարիներ շարունակ ԱՄՆ պետդեպին տվյալներ է փոխանցել։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը դավաճանական թեզերին, ըստ էության ոչինչ չհակադարձեց, սակայն խոսեց հետագայի մասին, որ պետք է կայունություն հաստատել ու բանակցությունները հասցնել ավարտին։ Ին վերաբերում է արտահերթ ընտրություններին, Փաշինյանն ասաց, որ դեռ պետք է լսել ժողովրդին ու որ ժողովուրդն իր խոսքը դեռ կասի։