գլխավոր Իրադարձային «Կառավարության ամենահիմար մարդկանցից մեկն էր, որի հետ աշխատելու «հաճույք» եմ վայելել». Թրամփը՝...

«Կառավարության ամենահիմար մարդկանցից մեկն էր, որի հետ աշխատելու «հաճույք» եմ վայելել». Թրամփը՝ Բայդենի մասին

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու ազգային անվտանգության հարցերով նրա նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը վերջին օրերին միմյանց են վիրավորում, ինչն էլ հանգեցրել «թվիթերյան պատերազմի», գրում է almasdarnews.com-ը։

Ինչպես գրում է պարբերականը՝ կիրակի՝ նոյեմբերի 15-ին Թրամփն անդրադարձել է Բոլթոնի «բազեի քաղաքականությանը»՝ նրան հիմար անվանելով։

«Ջոն Բոլթոնը կառավարության ամենահիմար մարդկանցից մեկն էր, որի հետ աշխատելու «հաճույք» եմ վայելել։ Մռայլ, բթամիտ ու լռակյաց տղա, որն Ազգային անվտանգությանը ոչինչ չտվեց, բայցի «Այ քեզ բան, գնացինք պատերազմելու»-ից։ Բացի այդ, նա անօրինական կերպով հանրայնացրել է գաղտնի տեղեկություններ։ Իսկական ապուշ»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Ջոն Բոլթանը թվիթերում մի հոդված էր հրապարակել, որում կոչ էր անում հանրապետականներին հրաժարվել Թրամփից կուսակցությունը փրկելու համար։

«Հանրապետական կուսակցությունը շատ մեծ գին է վճարելու, եթե հրաժարվի լքել Թրամթին ու ընդունել
Ջո Բայդենին որպես ընտրված նախագահ», – գրել է Բոլթոնը, որը մինչ գործող նախագահի հետ տարաձայնություններ ունենալը զբաղեցնում էր նրա՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։