գլխավոր Իրադարձային Էրդողանը կոչ է արել Կիպրոսում 2 պետության ստեղծման հարցով բանակցություններ սկսել

Էրդողանը կոչ է արել Կիպրոսում 2 պետության ստեղծման հարցով բանակցություններ սկսել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի` նոյեմբերի 15-ին, Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ընթացքում կոչ է արել բանակցություններ սկսել կղզու վերաբերյալ «երկու առանձին պետությունների» միջև:  Այս մասին գրում է  ahvalnews.com կայքը:

«Կիպրոսում կա 2 ժողովուրդ և 2 առանձին պետություն, պետք է բանակցություններ լինեն լուծման համար՝ երկու առանձին պետությունների հիմքով»,-ասել է Էրդողանը այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ժամանակ:

Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաճել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, չճանաճված պետությունը ստեղծվել է եկել 1974 թվականին:

Կիպորսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը չճանաչված պետության «անկախության» օրվա առթիվ Թուրքիայի նախագահի կատարած այցը սադրանք է որակել: