գլխավոր Քաղաքականություն ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս...

ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում․ Արման Թաթոյան

«ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությամբ առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությանը՝ որակելով այն անընդունելի ու դատապարտելի արարք ու որ առավել ևս դա, ըստ այդ պահի տվյալների, տեղի էր ունեցել երեխայի ներկայությամբ»,- գրել է Արման Թաթոյանը։