գլխավոր Սպորտ Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. այսօր մեդալի համար կպայքարի Հայաստանի 3 ներկայացուցիչ

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. այսօր մեդալի համար կպայքարի Հայաստանի 3 ներկայացուցիչ

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ 64 կգ քաշային Վահագ Գալուստյանը, 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը,  գերծանր քաշային Հովհաննես Փափազյանն ու 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանը:

Հաղթանակի դեպքում Գալուստյանը դուս կգա քառորդ եզրափակիչ, իսկ Գարբոյանը,  Փափազյանն ու Տեր-Բարսեղյանը դուրս կգան կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Երեկ պարտություն է կրել 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը:

Հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամատրիկ՝ 8 տղա և 3 աղջիկ: