գլխավոր Գլխավոր Փաշինյանը ԱԺ-ում ասաց, թե որտեղ ենք մենք սխալվել

Փաշինյանը ԱԺ-ում ասաց, թե որտեղ ենք մենք սխալվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Փաշինյանին հարցրեց, թե որտեղ ենք մենք սխալվել այդ պատերազմի ժամանակ։ Սակայն այսքանով չսահմանափակվեց, ու հիշեց վերջին 30 տարում արածն ու չարածը, նաև հիշեց այս ընթացքում դավաճաններին։ Նա շեշտեց, որ թեև հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, սակայն նրանց պետք է փնտրել, եթե այդպիսիք կան։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ մեր ամենամեծ ռազմավարական սխալը եղել է այն, որ մենք փորձել ենք երկու մոտեցումները միավորել։ ԴՐանք են՝ բացառել պատերազմը ու ոչ մի թիզ հող։ Սակայն, ըստ Փաշինյանի, այդպես հնարավոր չէր։ Ըստ նրա 1998թ-ից ի վեր բանակցությունների միակ որոշակի կետը եղել է 7 շրջանների հանձնումը։ Պետք էր ընտրել, կամ հանձնում ենք հողերը, կամ էլ չենք հանձնում։ Փաշինյանը շեշտեց, որ այս կառավարությունը փորձեց ընտրել, սակայն չկարողացավ դրանք պահել։