գլխավոր Քաղաքականություն Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը Թուրքիայի խորհրդարան ներկայացնելը հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգ է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի`Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծն ուղարկվել է հանրապետության խորհրդարան:

«Փաստն այն է, որ Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև դիտորդական կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ. դա ներքին ընթացակարգերի իրականացումն է, Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգեր: Դա Թուրքիայի ներքին խնդիրն է», – ասել է Պեսկովը: