գլխավոր Գլխավոր Փաշինյանը մերժել է կարգավորման շատ ավելի լավ տարբերակներ․ Միքայել Մինասյան (Փաստաթղթեր)

Փաշինյանը մերժել է կարգավորման շատ ավելի լավ տարբերակներ․ Միքայել Մինասյան (Փաստաթղթեր)

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ Նիկոլ Փաշինյանին պատերազմի առաջին օրից առաջարկել են կարգավորման ու պատերազմի դադարեցման մի քանի անգամ ավելի լավ լուծման եղանակներ, որոնցից նա հրաժարվել է։

«Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ»,- գրել է Մինասյանը։