գլխավոր Գլխավոր Էրդողանը Մեջլիս է ներկայացրել Ղարաբաղ զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը

Էրդողանը Մեջլիս է ներկայացրել Ղարաբաղ զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագիրը `Թուրքիայի զինված անձնակազմ Ադրբեջան ուղարկելու մասին, նոյեմբերի 16-ին ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով (խորհրդարան) քննարկման: Հայտնում է Anadolu գործակալությունը:

«Թուրք զինվորականները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հետևելու՝ թուրք-ռուսական միացյալ դիտորդական կենտրոնի շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ:

Հնարավոր է, որ առաջիկա օրերին խորհրդարանը կքննարկի այս հարցը: