գլխավոր Իրադարձային Մայա Սանդուն ձայների 57,75%-ով հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում

Մայա Սանդուն ձայների 57,75%-ով հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում

Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100% արձանագրությունների մշակումից հետո հայտարարել է հաղթողի անունը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, հաղթել է Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 57,75%-ը, մինչդեռ գործող նախագահ Իգոր Դոդոնը ստացել է 42,25%:

Հայտնի է, որ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երկրի վարչապետ Իոն Կիկուն` նրան մաղթելով ուժ և եռանդ: