գլխավոր Իրադարձային Հայկ Կեսոյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Հայկ Կեսոյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Կեսոյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հայկ Կեսոյանի դիմումը՝

1. Հայկ Սեյրանի Կեսոյանին նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-3-Ղ1-1)։

2. Հայկ Սեյրանի Կեսոյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է վարչապետի որոշման մեջ։