գլխավոր COVID-19 Գերմանացի գիտնականները կորոնավիրուսը ոչնչացնող բնական մթերք են հայտնաբերել

Գերմանացի գիտնականները կորոնավիրուսը ոչնչացնող բնական մթերք են հայտնաբերել

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են բնական մթերք, որը կարող է ճնշել օրգանիզմում կորոնավիրուսային վարակի մինչև 97%-ը։ Ուլմի համալսարանի Բժշկական կենտրոնի Մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտի գիտնականների այս նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv պորտալում։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Հետազոտությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ սևապտուղ արոնիայի հյութը կարող է ճնշել SARS-СoV-2 վիրուսի մինչև 97%-ը, իսկ գրիպի վիրուսն այն ավելի ինտենսիվորեն է ճնշում։ Բացի այդ, բավական բարձր արդյունավետություն են ցուցաբերել նաև կանաչ թեյն ու նռան հյութը։

«Մենք պարզել ենք, որ սևապտուղ արոնիայի (Aronia melanocarpa) հյութը, նռան (Punica granatum) հյութն ու կանաչ թեյը (Camellia sinensis) օժտված են վիրուլիցիդ ազդեցությամբ երկու վիրուսի դեմ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանցով բերանի խոռոչի ողողումները կարող են նվազեցնել վիրուսային ծանրաբեռնվածությունը բերանի խոռոչի վրա՝ դրանով իսկ նվազեցնելով նաև վիրուսի փոխանցումը», – հայտնում են գիտնականները։

Ինչպես բացատրում են փորձագետները, այս և այլ բնական հյութերը, ինչպես նաև կանաչ թեյն ունակ են թուլացնել վիրուսը թթվային միջավայրի ու բուսական պոլիֆենոլների շնորհիվ։

«Օրինակ՝ սև կտտկենու (Sambucus nigra) օշարակն ունակ է մեղմել գրիպով հիվանդների ախտանշանները», – նշում են գիտնականները։