գլխավոր Իրադարձային Արցախի բնակիչները ջերմորեն են ընդունել ռուս զինվորականներին․ ռուս գնդապետ

Արցախի բնակիչները ջերմորեն են ընդունել ռուս զինվորականներին․ ռուս գնդապետ

Արցախի բնակիչները ջերմորեն են ընդունել ռուս զինվորականներին, ասել է Արցախում ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Նա նշեց, որ Ստեփանակերտում աստիճանաբար վերսկսվում է սովորական կյանքը, կազմակերպվել է կայուն տրանսպորտային կապ Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի և Հայաստանի միջև:

«Տեղի բնակիչները գրկաբաց ընդունեցին մեր խաղաղապահ զորախմբին: Նրանք հուսով են, որ մեր գալով խաղաղ կյանքը կվերադառնա», – Պոլյուխովիչի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն: